Կիլիան Մբապեն բացատրել է՝ ինչու է որոշել երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը։
Հարձակվողը կարող էր ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ռեալ», բայց վերջին պահին գերադասեց նոր պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը։
«Ակումբը ծրագրում է նոր դարաշրջան բացել և իմ պատմությունն այստեղ ավարտված չէ։ Ես այստեղ դեռ շատ անելու բան ունեմ. կարող եմ տիտղոսներ նվաճել, պատմական ռեկորդներ գերազանցել։
Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ լինել լավագույնը և հիմա չպետք է հեռանայի։ Ես արդեն գրել եմ իմ պատմությունը ՊՍԺ-ում, բայց այն կարող է ավելի լավը լինել»,- ասել է հարձակվողը։