Նարկոլոգ Դանիիլ Պետրովը ներկայացրել է ծխելը թողնելու ամենաարդյունավետ միջոցը։ Մասնագետն ընդգծել է, որ այս վնասակար սովորությունից ազատվելու լավագույն մեթոդը դեղորայքի կիրառումն է և հոգեթերապիան։
Նարկոլոգի խոսքով՝ բուժումը սկսելուց հետո սկզբնական շրջանում ամենաարդյունավետը փոխարինող թերապիան է, որը ենթադրում է նյութերի ներթափանցում օրգանիզմ առանց ծխախոտի գործածության։ Բացի այդ, շատ կարևոր է նաև հոգեթերապիան, քանի որ նիկոտինը նաև հոգեբանական կախվածություն է առաջացնում։
Ինչ վերաբերում է ներկայում տարածված էլեկտրոնային ծխախոտիերին, ապա Պետրովը նշել է, որ դրանք նույնքան վնասակար են, որքան հասարակ ծխախոտը, սակայն որոշ դեպքերում կարող են շատ ավելի ծանր հարված հասցնել առողջությանը, քանի որ պարունակում են պրոպիլենգլիկոլ և գլիցերին, որոնք տաքանալու դեպքում վերածվում են թունավոր նյութերի։