Ծխախոտի վնասի նվազեցման ռազմավարության ներդրման և ծխողների թվի կրճատման միջազգային փորձը

Ամենադիտվածներ

Ծխախոտի վնասի նվազեցման ռազմավարության ներդրման և ծխողների թվի կրճատման միջազգային փորձը

2021թ․-ի Ասիայի Վնասի նվազեցման ֆորումի շրջանակներում գիտության, տեխնոլոգիայի և հանրային առողջապահության ոլորտներում միջազգային հեղինակություն ունեցող փորձագետները քննարկել են տարբեր երկրների՝ ծխախոտի վնասի նվազեցման ռազմավարությունները։

Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Սուինորը խոսել է այն մասին, որ ծխելու հետ կապված ռիսկերը մարդկությանը հայտնի են տասնամյակներ ի վեր։ Հայտնի է նաև այն, որ ռիսկերի մեծ մասը կապված է ոչ թե նիկոտինի, այլ հենց ծխի հետ։ Ռիսկը մինիմալացնելու նպատակով անհրաժեշտ է ծխողներին առաջարկել նիկոտինի սպառման այլ ուղիներ։

Հենց այսպիսի մոտեցման արդյունքում Շվեդիան ներկայումս ունի ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների և մահվան ամենացածր տեսակարար կշիռը Եվրամիությունում։ Երկրում ծխողների թիվն այնքան փոքր է, որ այն արդեն իսկ կարելի է համարել ծխից զերծ։

Նույն տրամաբանությամբ, Նորվեգիայում այլընտրանքների ազատ վաճառքը թույլատրելուց հետո ծխողների թիվը մոտ 50%-ով կրճատվեց ընդամենը 10 տարում։ Իսկ Իսլանդիայում 3 տարվա ընթացքում ծխողների թվի մոտ 40% կրճատում գրանցվեց՝ նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի և սնուսի ազատ վաճառքը թույլատրելուց հետո։

Տասնամյակներ շարունակ Կանադայում պայքարել են ծխելու դեմ կրթական ծրագրերով և հարկային փոփոխություններով, սակայն այս նախաձեռնությունները սահմանափակ հաջողություն են գրանցել։ Նախքան վեյպերի համատարած օգտագործումը՝ երկրում ծխողներ թվի կրճատման տարեկան տեմպը բավականին դանդաղել էր։ 2019-ին, երբ նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի օգտագործումը հասել էր իր ամենաբարձր ցուցանիշին, Կանադայում գրանցվեց սիգարետի վաճառքի մոտ 7.5 % անկում։

Կանադայի վեյպինգի ասոցիացիայի՝ կառավարության հետ կապերի գծով խորհրդական Դերիլ Թեմպեստի կարծիքով՝ վնասի նվազեցումը Կանադայի՝ թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի վերաբերյալ պետական քաղաքականության հիմնասյուներից է։ Շատ կարևոր է, որ այս մակարդակում այլևս փորձ չի արվում հարկային կամ այլ սահմանափակումների միջոցով էլեկտրոնային սիգարետները և ծխախոտի տաքացման համակարգերը սակավ գրավիչ դարձնել։ Այսպիսով, Կանադայում պետական մակարդակով շեշտը դրվում է վնասի նվազեցման և ոչ կոնկրետ նյութի վրա։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();