Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցության տրամադրումը երկարացնել մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:
2015 թվականին ուժի մեջ մտած օրենքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ՝ շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: