France Info ռադիոկայանի փոխանցմամբ՝ Փարիզի երդվյալների հատուկ դատարանն ապրիլի 18-ին վճել է թուլուզցի ահաբեկիչ Մոհամեդ Մերահի եղբորը՝ 36-ամյա Աբդելքադեր Մերահին 30 տարվա բանտարկության դատապարտել՝ եղբոր ահաբեկչական գործողություններին մեղսակից լինելու համար:
Մոհամեդ Մերահը 2012 թվականի մարտին Թուլուզում կատարել է մի շարք ահաբեկչություններ, որի արդյունքում յոթ մարդ սպանվել էր:
Նշենք նաև, որ Տուժածների և զոհվածների ընտանիքների փաստաբաններն Աբդելքադեր Մերահի համար պահանջում էին ցմահ բանտարկություն էին։