Թունիսի նախագահ Բեժի Կաիդ աս-Սեբսիի առողջական վիճակը բարելավվել է: Ուրբաթ այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչեռլով պետության մամուլի քարտուղար Սաիդա Գարաշին:
Գարաշի խոսքով՝ ուրբաթ աս-Սեբսին հեռախոսով խոսել է պաշտպանության նախարար Աբդել Քարիմ ազ Զբիդիի հետ:
Հինգշաբթի երկրի նախագահը հոսպիտալացվել էր ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով: Այս մասին հաղորդել է TACC-ը: