fbpx
Աշխարհ

Թունիսում նախագահական արտահերթ ընտրություններ են

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Թունիսի հանրապետության քաղաքացիները նախագահ են ընտրելու: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, ընտրությունների առաջին փուլը նշանակված էր նոյեմբերի 17-ին: Սակայն, հուլիսի 25-ին Թունիսի առաջնորդ Բեժի Քաիդ աս-Սեբսիի մահից հետո Գերագույն Անկախ ընտրական հանձնաժողովը, որն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը, որոշում կայացրեց սեպտեմբերի 15-ին կազմակերպել արտահերթ քվեարկություն:

Նշվում է, որ Թունիսում նախագահական արտահերթ ընտրություններին նախորդել է դժվարին անցումային շրջան: Թունիսում տեղի ունեցավ «հասմիկների հեղափոխություն», որը նշանավորեց Արաբական գարնան սկիզբը, տեղի ունեցան առաջին նախագահական և խորհրդարանական ազատ ընտրությունները, ընդունվեց նոր Սահմանադրություն, փոխվեց ինը կառավարություն, երկրում սկսվեցին անկարգություններ, զանգվածային գործադուլներ, ահաբեկչական գրոհներ և այլն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ