Սեպտեմբերի 22-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝
«Լոռի ՖԱ»-«Արարատ» 1:4 (0:1)
Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Ալեքսանդր Պրիմայել Յեուլե, 85 («Լոռի ՖԱ»), Դավիդ Դավիդյան, 9, Դավիթ Արշակյան, 55, Ալեքսանդր Կոզլով, 66, Վելսեն Ջունիոր Դե Մելո, 88 («Արարատ»)
«Փյունիկ»-«Նոա» 1:2 (1:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Արթուր Միրանյան, 30 («Փյունիկ»), Մաքսիմ Մայրովիչ, 27, Դմիտրի Լավրիշև, 60 («Նոա»):
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։