Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի արտահանողների գլխավոր ասոցիացիաներից մեկը թուրք արտադրողներին նախազգուշացրել է, որ անհատական պաշտպանութան միջոցներ արտադրելիս հարկավոր է համապատասխանել չափանիշներին:
Ապրիլին Մեծ Բրիտանիան Թուրքիայից գնել էր 400 հազար վիրաբուժական խալաթ, սակայն ստուգումից հետո պարզվել է, որ դրանք պիտանի չեն օգտագործման համար:
CNN-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է, որ ապրանքը որակի ստուգման գործընթացը հաջողությամբ չի անցել, հետևաբար, չի բաժանվել բուժաշխատողներին:
Խոսնակը նշել է, որ Բրիտանիայի կառավարությունը կպահանջի վերադարձնել գումարը, եթե արտադրողը չուղարկի ստանդարտին համապատասխանող խալաթներ:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բազմիցս քննադատության է ենթարկվել հիվանդանոցներում անհատական պաշտպանության միջոցների պակասի պատճառով: CNN-ը հայտնում է, որ ապրիլի վերջին կատարված հարցման համաձայն՝ բրիտանացի բժիշկների մեկ երրորդից ավելին ասել է, որ չունի համապատասխան անհատական պաշտպանիչ միջոցներ:
Աղբյուրը՝ CNN.