Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը 50 հազարի շեմը հատելու ֆոնին հայտարարել է, որ Թուրքիան կհաղթահարի կորոնավիրուսային ճգնաժամը։
«Թուրքիան համավարակից դուրս կգա որպես ավելի ուժեղ երկիր», – ասել է նա։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով` կիրակի օրը կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 50 678-ի։ Մինչ այժմ գրանցվել է ընդհանուր 3,84 միլիոն դեպք, որից 33,939-ը` մահվան ելքով: Կիրակի օրվա ընթացքում մահացել է 237 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք Ahval-ից։

