fbpx
Աշխարհ

Թուրքիայից նեկրվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը ԱՄՆ-ն 25-ից կբարձրացնի 50%-ի

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի: Այս մասին Թրամփը գրառում է արել Twitter-ում:

Նա նշել է, որ հրամանագիր է ստորագրելու Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը հասցնել 50%-ի: Բացի այդ դադարեցվելու է ԱՄՆ առևտրի նախարարության և Թուրքիայի միջև իրականացվող 100 մլրդ դոլար արժողությամբ առևտրային գործարքի շուրջ բանակցությունները: Միջանկյալ նշենք, որ այժմ Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը 25% է: Այդ դրույքաչափը մինչև 2019թ. մայիսը 50% էր, որը կրկին Թրամփի որոշմամբ նվազեցվել էր 25%-ի:

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է Թուրքիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ