fbpx
Աշխարհ

Թուրքիան մեղադրվում է անչափահասներին պատերազմում օգտագործելու մեջ․ ՄԱԿ-ի զեկույցը

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհուրդը փաստահավաք առաքելություն է իրականացրել Լիբիայում, որի ընթացքում փաստեր են ձեռք բերվել 2016-ից ի վեր Լիբիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնց հիման վրա էլ կազմվել է զեկույց։

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ըստ զեկույցի՝ Լիբիան ու Թուրքիան խախտել են երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով ամրագրված պարտավորություններն ու Լիբիայի քաղաքացիական պատերազմում ներգրավվել են անչափահաս երեխաների։

Զեկույցում ասվում է, որ երեխաները փողի դիմաց կռվել են Լիբիայի ազգային բանակի դեմ՝ Ազգային համաձայնության կառավարության համար։ Երեխաներին Լիբիա տեղափոխելու հարցում միջնորդել է Թուրքիան։

Նշվում է, որ Թուրքիան միջնորդել է, որպեսզի արտաքուստ ակնհայտորեն 15-ից 18 տարեկան երեխաները հավաքագրվեն ու մասնակից դառնան պատերազմում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ