Ստամբուլի մերձակայքում և Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի տարածքում բնական գազի պաշարներ են հայտնաբերվել: Թուրքական CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյունմեզը:
Նախարարը հայտարարել է, որ ներկա պահին աշխատանքներ են տարվում հայտնաբերված գազի պաշարների ծավալը պարզելու ուղղությամբ:
Նա նաև ասել է, որ Թուրքիան շարունակելու է բնական գազի ու նավթի որոնումները՝ ցամաքում ու ծովում: