fbpx
Ժամանց

Ումա Թուրմանի դուստրը խոսել է Տարանտինոյի նոր ֆիլմում մասնակցելու հնարավորության մասին

Հոլիվուդյան աստղեր Ումա Թուրմանի և Իթան Հոքի դուստրը՝ դերասանուհի Մայա Հոքը, The Guardian-ին պատմել է, թե ինչ է մտածում Քվենտին Տարանտինոյի “Kill Bill 3” ֆիլմում մասնակցելու մասին։

Եվ չնայած այս նկարի մասին միայն խոսակցություններ կան, «Stranger Things» սերիալի աստղն ասել է, որ ուրախ կլիներ նկարահանվել հայտնի մարտաֆիլմի շարունակությունում (նախորդ երկու ֆիլմերում գլխավոր դերում նրա մայրն էր):

Ավելի վաղ ռեժիսորն ինքը խոստովանել էր, որ “Kill Bill” ֆիլմի երրորդ մասում առանցքային դերերից մեկում տեսնում է Մայային: Նա բացատրել է, որ եթե մայրն ու դուստրը հայտնվեին նույն կերպարներում և էկրանին, ապա դա «սարսափելի հետաքրքիր» կլիներ:

Քվենտին Տարանտինոն ավելացրեց, որ շարունակությունը կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Թուրմանի հերոսուհին թշնամիներ է ունեցել նախորդ երկու ֆիլմերից հետո, օրինակ՝ Էլլի Դրայվերը (Դերիլ Հաննա), Սոֆի Ֆատալը (Ջուլի Դրեյֆուս) և Գոգոյի երկվորյակ քույրը (Չիակի Կուրիյամա):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ