Այսօր արդեն տեղեկացրել էինք, որ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։
Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Ավետիսյանը կիսվել է առաջին տպավորություններով.
«Տպավորություններս անբացատրելի են:
Շատ գոհ եմ ցույց տվածս արդյունքից: Իսկապես երջանիկ եմ ու պարտական եմ այս արդյունքի համար իմ մարզիչներին, ծնողներիս ու բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իմ կողքն էին ու աջակցում էին ինձ»:
Ավետիսյանը եզրափակչում գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800).
«Թուրք մրցակցի հետ պայքարում հատուկ և շատ լուրջ էի տրամադրված: Ցանկանում էի ամեն ինչ անել, որպեսզի մեր դրոշը ծածանվի ամենավերևում»:
Չեմպիոնը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ Նեապոլում ամեն ինչ շատ լավ է կազմակերպված և դժգոհելու ոչ մի առիթ չկա:
Աղբյուրը՝ armsport.am