Թուրքիայից պատասխանել են Հունաստանի կոչին՝ ճանաչել Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանությունը ճանաչելու կոչին։
Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուս Աքարը հայտարարել է, թե Աթենքը խեղաթյուրում է փաստերը և թուրք ժողովուրդն ամաչելու ոչ մի բան չունի, քանզի նրանք, իբր, երբեք ոչ մեկի նկատմամբ ցեղասպանություն չեն իրականացրել։
Աքարն իր խոսքում հիշել է նաև Հայաստանին ու ասել, որ մեր և հույների պահանջը Անկարայից՝ ճանաչել գործած ցեղասպանությունները, հակասում են պատմական փաստերին։
Նշենք, որ հույների ցեղասպանությունը կատարվել է 1916-ից 1923 թվականներին՝ Օսմանյան կայսրությունում։ Ոճրագործությանը զոհ են գնացել շուրջ 350 հազար հույներ։