fbpx
Աշխարհ
12:00 16/03/2020

Թուրք քաղաքացին դանակահարել է աֆղանին՝ կորոնավիրուսը Թուրքիա բերելու պատճառով

Թուրքիայի Քոնյա քաղաքի լճում ձկնորսությամբ զբաղվող աֆղանն ու նրա ընկերը վիճաբանության են բռնվել թուրք քաղաքացու հետ։

Թուրքը մոտեցել է և աֆղանին ասել. «Դուք այստեղ կորոնավիրո՞ւս եք բերում»։  Վիճաբանություն է սկսել, որի ընթացքում Թուրքիայի քաղաքացի Ու.Գ.-ն դանակով հարվածել է Հաբիբուլլահին։

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։

Ըստ որոշ պնդումների՝ դանակահարողը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։

Աղբյուրը՝Ermenihaber

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ