fbpx
Առողջապահություն

Տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել․

«Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան, պարզապես փոխվել է այն, որ մեկնողները նախապես ջերմաչափվում են: Այս վիճակը պետք է արագ դադարեցնել:

Այսպես, բոլորիդ կոչ ենք անում ու հորդորում ենք մնալ տանը, քաղաքից դուրս գալ միայն ու միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»:

Հիշեցնենք՝ Էջմիածնից դուրս եկող 27 ելքերից բաց  են միայն երեքը։

Դիանա Գասպարյանը հավելել է, որ Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունն այն է, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել:

https://www.facebook.com/gasparyandm/posts/3039316919432718

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ