fbpx
Աշխարհ

Թուրք-սիրիական սահմանին ահաբեկչություն է տեղի ունեցել․ կան զոհեր

Թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում գտնվող Չոբանբեյ (Ալ Ռաի) ավանում պայթուցիկով լի մեքենայի օգտագործմամբ ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 12 քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:

Հարձակումը տեղի է ունեցել ավտոկայանատեղիի վրա, որը ավանի հիվանդանոցի մոտակայքում է։ Այն նույնպես վնաս է կրել պայթյունի հետևանքով:

Հաղորդվում է, որ մահացածներից բացի՝ կան մեծ թվով վիրավորներ:

Նշենք, որ Չոբանբեյ ավանը այն տարածքում է, որտեղ Թուրքիան «ահաբեկիչներից մաքրելու» պատճառաբանությամբ իրականացրել էր «Եփրատի վահան» գործողությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ