Զինված ընդհարումները շարունակվում են Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից մի շարք շրջաններում: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիային նվիրված նիստում ելույթ ունենալիս։
«Ես շարունակում եմ ուշադրությամբ հետևել իրադարձությունների զարգացմանը Սիրիայի հյուսիս-արևելքում»,-ընդգծել է նա:
Լոուքոքի պնդմամբ՝ հոկտեմբերի 17-ին և 22-ին ձեռք բերված համաձայնություններից հետո բռնության մակարդակը նվազել է, սակայն այնուամենայնիվ մարտերը շարունակվում են սահմանամերձ գոտիներում, հիմնականում՝ Ռաս ալ Այնում և Թել Աբյադում։
«Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը հաղորդումներ է ստացել, որ էսկալացիայի պահից 49 խաղաղ քաղաքացի է զոհվել ավիահարվածներից, ցամաքային հարվածներից, դիպուկահարի կրակից, ինչպես նաեւ զինված խմբավորումների գործողություններից»,-ասել է նա։