fbpx
Աշխարհ

Թուրք զինվորականը քաղաքական ապաստան է խնդրել Հունաստանից

Թուրք զինվորականը Թուրքիայից փախել է Հունաստան և քաղաքական ապաստան խնդրել։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով հունական իրավապահ մարմինների աղբյուրին:

«Նա ռազմական ավիացիայի սպա է, դիմել է Կալիմնոս կղզու ոստիկանական բաժին և ասել, որ փախել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմից»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ երկուշաբթի օրվանից զինվորականը պահվում է Կալիմնոսի ոստիկանության բաժանմունքում: Դեպքի մասին տեղեկացվել են Հունաստանի ուժային կառույցները:

2016 թ.-ի հուլիսից Հունաստանում ութ թուրք զինվորական կա․ նրանք փախել են պետական հեղաշրջման փորձից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ