fbpx
Աշխարհ

Թուրքիայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 900 մարդ

Թուրքիայի անվտանգության ուժերը լայնածավալ գործողության շրջանակում ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 900 մարդու։ «Հերոսներ» գործողության մեկնարկի մասին ավելի վաղ հայտարարել էր հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան։

«Հերոսներ» գործողության շրջանակներում, որն ընթանում է 64 նահանգներում, բերման է ենթարկվել 928 մարդ, առգրավվել է 744 չգրանցված զենք»,- ասվում է նախարարի հաղորդագրության մեջ։

Մինչդեռ վերջին 24 ժամվա ընթացքում, ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, արդեն ձերբակալվել են 110 անձ, որոնք կասկածվում են հանրապետությունում արգելված Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK) առնչություն ունենալու մեջ:

Գործողություններն իրականացվում են Անկարայում Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել է PKK-ն։ Հոկտեմբերի 1-ին երկու ահաբեկիչներ մեքենայով մոտեցել են շենքի դարպասներին, որոնցից մեկը պայթուցիկ է պայթեցրել անվտանգության կետում։ Սկսվել է փոխհրաձգություն, որի արդյունքում վնասազերծվել է երկրորդ ահաբեկիչը։ Երկու ոստիկան թեթեւ վնասվածքներ են ստացել։ Ներքին գործերի նախարարությունը պարզել է, որ հարձակվողներից մեկը PKK-ի անդամ է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ