Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին աջակցության նպատակով իրականացվող նախագծի շրջանակներում 150 մլն եվրո հավելյալ ֆինանսավորում է տրամադրելու Թուրքիային։
ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող գումարի չափի ավելացման առաջարկին։
ԵՄ հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում ներկայումս շուրջ 3․7 մլն սիրիացի է ապաստանել, ուստի նրանց շուրջ 149․6 մլն եվոր հավելյալ գումար կհատկացվի։
