fbpx
Աշխարհ

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման գործակալությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Գյոքսունի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16։37-ին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 11,46 կմ խորության վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ