fbpx
Աշխարհ

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է երկրի աղետների կառավարման գրասենյակի մամուլի ծառայությունը։

Երկրաշարժը գրանցվել է Դողանշեհիր քաղաքի մոտակայքում՝ 10,96 կմ խորության վրա։ Երկու ժամ անց էլ 3,3 մագնիտուդով հերթական ցնցում է տեղի ունեցել Մալաթիայում։ Երկրաշարժը գրանցվել է Յեշիլյուրտ քաղաքի մոտ, 7 կմ խորության վրա։

Շրջանի ղեկավար Էրսին Յազիչին հայտնել է, որ ստորգետնյա ցնցումների հետեւանքով նահանգում զոհեր կամ ավերածություններ չկան, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ