fbpx
Աշխարհ

Թուրքիան օգոստոսի 1-ից կբացի օդային սահմանը Իրանի հետ

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ վերսկսել կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված ավիահաղորդակցությունը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այս մասին նշել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Թուրքիայի ԱԳՆ-ն նախարարը նշել է, որ  հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերությունների քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև միջպետական սահմանների վերաբացման խնդրին։

Օգոստոսի 1-ից նախատեսվում է ավիահաղորդակցության վերսկսումը։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ