ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտնել է, որ Թուրքիան պետք է Լեռնային Ղարաբաղից դուրս բերի իր զինվորականներին և գրոհայիններին:
«Թուրքիան պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց ևՀարավային Կովկասից դուրս բերի իր զինված անձնակազմը և դրա հետ կապված ահաբեկչական խմբավորումները: Դեռևս հստակ ազդանշաններ չկան արտասահմանցի գրոհայինների, ահաբեկիչների դուրսբերման մասին: Կա հավաստի տեղեկություն գրոհայինների, ահաբեկիչների եւ վարձկանների տարածման աշխարհագրությունն ընդլայնելու Ադրբեջանի ծրագրերի մասին»,-ասել է նա:
