fbpx
Աշխարհ

Թուրքիա փախած ԻՊ-ի հրամանատարները նոր զինված հարձակում են նախապատրաստում

Իրաքի ռազմական հետախուզության պետ Սաադ ալ-Ալլաքը հայտնել է, որ Թուրքիա փախած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար կազմի անդամները նախապատրաստում են նոր զինված հարձակումներ:

Ալ-Ալլաքն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ԻՊ-ի 9 ղեկավարի վերաբերյալ փաստաթղթեր են տվել Թուրքիային: Նրա խոսքով` այդ փաստաթղթերում կան տեղեկություններ ԻՊ-ի այնպիսի ղեկավարների մասին, որոնք ամբողջ աշխարհում զինված հարձակումներ կազմակերպելու համար խոշոր չափի գումարների նկատմամբ հասանելիություն ունեն:

Հետախուզական տվյալների համաձայն` ծրագրվում է հարձակում կազմակերպել բանտերի վրա ու ազատել Սիրիայի և Իրաքի բանտերում ձերբակալված ԻՊ-ի անդամներին:

«Խնդրի լուծման համար անհրաժեշտ է միջազգային ջանքեր գործադրել: Հանցագործները կարող է այս ճամբարներից դուրս գան և վերադառնան իրենց երկրներ: Այդ իսկ պատճառով նրանք մեծ վտանգ են ներկայացնում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի հյուսիս-արևմտյան երկրների համար»,-ասել է Իրաքի ռազմական հետախուզության պետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ