fbpx
Աշխարհ

Թուրքիան արձագանքել է առևտրային արտոնություններից զրկելու Թրամփի մտադրությանը

Թուրքիան արձագանքել է Թրամփի մտադրությանը, որով ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում է Անկարային զրկել առևտրային արտոնություններից: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, դրա պատճառը, ըստ Թրամփի, Թուրքիայի տնտեսության արագ աճն ու դիվերսիֆիկացումն էր վերջին 45 տարում:

Հարցին անդրադարաձել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը։

«Որոշումը հակասում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի նպատակներին, քանի որ նախատեսվում էր երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները հասցնել 75 մլրդ դոլարի։ Այս մտադրությունը միևնույն ժամանակ բացասականորեն է անդրադառնալու ամերիկյան մանր և միջին ընկերությունների վրա»,- ասել է նախարարը։

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ