fbpx
Աշխարհ

Թուրքիան արգելել է ծերերին փողոց դուրս գալ

Թուրքիան կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնց մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն:

Պետությունը ավիահաղորդակցությունը դադարեցրել է 49 պետությունների հետ: Բացի այդ 65-ից բարձր տարիք ունեցող անձանց արգելել է փողոց դուրս գալ:

Հիշեցնենք, որ երկրում այժմ կորոնավիրուսով վարակման 670 դեպք է արձանագրվել, իսկ 9 մարդ մահացել է:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ