fbpx
Աշխարհ

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին և կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցություններին։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բրազիլիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Բրազիլիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային հարցեր: Նախագահ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ընթացքին և կողմերին կոչ է արել վերադառնալ բանակցություններին և աշխատել իրավունքների և օրենքի վրա հիմնված արդար խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասված է Էրդողանի գրասենյակի հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ