fbpx
Աշխարհ

Թուրքիան հիասթափված է Բայդենից, քանի որ նա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստի ավարտին ասել է՝ Թուրքիան ճիշտ չի համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որով նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Դրանք ոչ իրավաչափ, անարդար և պատմության հակասող խոսքեր են: Դրանք հիասթափեցրել են մեզ: Այդ խոսքերը ոչ մի պատմական և իրավական հիմնավորում չունեն»,- ասել է Էրդողանը՝ անդրադառնալով Բայդենի հայտարարությանը:

Էրդողանը հիշեցրել է «հարյուրամյա իրադարձությունների ուսումնասիրության համար պատմաբան-գիտնականների համատեղ հանձնաժողով ստեղծելու» Թուրքիայի առաջարկության մասին՝ նշելով, որ այն դեռ ուժի մեջ է:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ