Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան չի պլանավորում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
Նա նշել է, որ երկիրը չի ցանկանում, որ Մոսկվայի հետ իր ամուր տնտեսական կապերը խաթարվեն, քանի որ Ռուսաստանի հետ Թուրքիայի տնտեսական կապերը ներառում են էներգետիկայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտները։
«Մեզնից ոմանք պետք է կապի մեջ մնան Ռուսաստանի հետ և խրախուսեն նրանց վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Քալընը:

