Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված և կառավարության պաշտոնական կայքում հրապարակաված որոշման համաձայն Թուրքիան փոխել է դեսպաններին աշխարհի 13 երկրում:
Նշանակումներ են կատարվել Ադրբեջանում, Ղրղզստանում, Մյանմայում, Լեհաստանում, Սիերա-Լեոնեում, Իսպանիայում, Բուրկինա Ֆասոյում, Հնդկաստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ԱՄԷ-ում, Իտալիայում, Թայլանդում և Իրաքում գտնվող դիվանագիտական առաքելություններում:
Էրքան Օզորալի փոխարեն Բաքվում Թուրքիայի դեսպանատունը կգլխավորի Ջահիթ Բաղջին:
Այս մասին տեղեկանում ենք Resmi Gazete-ից: