Թուրքիան շարունակում է իրանական գազ պահանջել

Ամենադիտվածներ

iran gaz

Իրանի ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Թավաքոլին հայտարարել է, որ Իրանը և Թուրքիան կերկարաձգեն գազի արտահանման պայմանագիրը։ Ըստ նրա՝ Թուրքիան շարունակում է իրանական գազ պահանջել, և ներկայումս ընթանում են բանակցություններ՝ պայմանագրի ծավալի, մեթոդի և երկարաձգման մեխանիզմի որոշման շուրջ։ Գործող պայմանագիրը կերկարաձգվի 2026 թվականից հետո՝ ապահովելով երկու երկրների համագործակցության շարունակությունը։ Թավաքոլին նաև անդրադարձել է տարածաշրջանային գազի շուկայի խնդիրներին՝ նշելով, որ այն դարձել է ավելի անկայուն և մրցակցային։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ