Այսօր Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է «Վոլգա-Բալթ» ապրանքատար նավը:
Պատճառը բարձր ալիքներն են եղել, որից նավը կիսվել է և Սամսուն քաղաքից 80 կմ հեռավորության վրա խորտակվել:
Նավի անձնակազմը հասցրել է աղետի ազդանշան տալ սահմանային ծառայությանը:
Աղետի պահին նավում 13 հոգի է եղել, որոնցից 11-ը՝ Ուկրաինայի, 2-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ:
Զոհվել են անձնակազմի 6 անդամ, որոնցից 4-ը եղել են ուկրաինացիները: Ողջ մնացածներին տեղափոխել են Սամսունի տարբեր հիվանդանոցներ, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվում: