fbpx
Աշխարհ

Թուրքիայի արձագանքը Իտալիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Իտալիայի պատգամավորների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։

Այդ մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում, որտեղ ասվում է.
«Մենք խստորեն դատապարտում ենք մեր ազգի պատմությունն աղավաղելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։ Միմյանց հիշողությունների նկատմամբ հարձակում գործելու փոխարեն, մենք բոլորս պետք է միասին աշխատենք, որպեսզի երաշխավորենք, որ ճշմարտությունը գերակայություն ունենա հորինվածքի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանը ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։ Բանաձևն ընդունվել է 382 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ