Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը ժամեր տևած քննարկումից հետո մերժել է երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 38 շրջանում քվեների վերահաշվարկ կատարելու մասին դիմումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն խոշորագույն բնակավայրերում` Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում դիրքերը զիջել է ընդդիմությանը:
Էրդողանի գլխավորած կուսակցությունը հայտարարել է, որ լիովին համաձայն չէ ընտրության արդյունքների հետ: Կուսակցության փոխնախագահի պնդմամբ՝ Ստամբուլում 309 ընտրատեղամասերում իրենց թեկնածուի՝ նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի օգտին տրված շուրջ 17 հազար քվե այլ կուսակցությունների հաշվին է գրանցվել:
Իշխող կուսակցությունը պահանջել էր ձայների վերահաշվարկ: