Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի կատարած հորատման աշխատանքների հետևանքով հնարավոր պատժամիջոցների մասին հարցը կբարձրացվի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հոկտեմբերի 14-ն: Այս մասին հաղորդում է ԵՄ դիվանագիտական ծառայությանը:
Հայտարարությունն արվել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Կիպրոսի ԱԳ նախարարի միջև տեղի ունեցած զրույցից հետո:
«Թուրքիան պետք է ընդունի Կիպրոսի կառավարության հրավերն ու քննարկի բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման հարցը երկխոսության և բանակցությունների հիման վրա բարի կամքի ենթատեքստում և միջազգային իրավունքի ու բարիդրացիական հարաբերությունների սկզբունքներն ամբողջովին պահպանելու պայմանով»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են հասցեական միջոցներ ձեռնարկելու հնարավորությունները Թուրքիայի կողմից շարունակվող հորատման գործունեության ֆոնին:
«Բարձր ներկայացուցիչը նաև որոշում է կայացրել, որ այդ հարցը պետք է ներառվի Օտարերկրյա գործերի խորհրդի հաջորդ նիստի օրակարգում, որը կկայանա Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 14-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԵՄ-ն արդեն սպառնացել էր միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում չկասեցվող հորատման աշխատանքների պատճառով: