fbpx
Աշխարհ

Թուրքիայի հարձակումը իրադարձությունների վտանգավոր սրացում է․ ԱՄԷ

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում՝ այն որակելով արաբական երկրի ինքնիշխանության բացահայտ ու անընդունելի խախտում: Այդ մասին ասված է ԱՄԷ-ի իշխանությունների հայտարարության մեջ։

«ԱՄԷ-ն ամենայն վճռականությամբ դատապարտում է Թուրքիայի ռազմական ագրեսիան Սիրիայում, հավաստում է, որ դա իրադարձությունների վտանգավոր զարգացում է, ինչպես նաև բարեկամ արաբական երկրի ինքնիշխանության բացահայտ ու անընդունելի խախտում և միջամտություն արաբական գործերին»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ըստ տեղեկությունների՝ հրթիռակոծվում են նաև մի շարք հայաշատ բնակավայրեր․ նախատեսվում է նրանց տարհանումը։

Նշենք, որ այս ամենի մեջ ԱՄՆ-ն լվացել է ձեռքերը։ Թրամփի խոսքով՝ իրենք չեն օգնում քրդերին, քանի որ վերջիններս էլ չեն օգնել իրենց Երկրորդ աշխարահամարտին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ