Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Գյուվենն ազատ կարձակվի:
Ըստ Demokrathaber-ի` Գյուվենի նկատմամբ Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 9-րդ դատարանը ազատ արձակման որոշում է կայացրել նրա հացադուլի 79-րդ օրը: Դատարանը վճռել է, որ Գյուվենի նկատմամբ խափանման միջոց ընտրվի երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշենք, որ Գյուվենի ազատ արձակման պահանջով բազմաթիվ ցույցեր տեղի ունեցան: