Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունն ուղղակի սպառնալիք է Եվրամիության անվտանգությանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով հանրակցության 28 երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Ռազմական գործողության ուղղակի հետեւանքը ԴԱԻՇ-ի վերածնման վտանգն է:
Դա ուղղակի սպառնալիք է Եվրամիության անվտանգությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը»,-ասել է նա:
Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։
Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար:
