Թուրքիայի ռազմածովային ուժերը սկսել են SeaWolf խոշորագույն զորավարժությունները 3 ծովերում: Դրանք կանցկացվեն Սև, Միջերկրական և Էգեյան ծովերում և կտևեն մինչև մայիսի 25-ը: Հայտնում է Daily Sabah-ը։
Զորավարժությունների ընթացքում գործի կդրվի 131 ռազմանավ, 57 ռազմական ինքնաթիռ և 33 ուղղաթիռ։ Զորավարժություններին մասնակցում է 25․9 հազար զինծառայող։ Ռազմավարական և օպերատիվ վարժանքները կանցկացվեն ճգնաժամային և ռազմական իրադրությունների սցենարներով։