Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունը վատթարացրել է տարածաշրջանի հումանիտար իրավիճակը: Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ուրսուլա Մյուլերը։
«Ռազմական գործողությունները հանգեցրել են բնակչության լուրջ տեղաշարժերի: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մոտ 180 հազար մարդ՝ ներառյալ շուրջ 80 հազար երեխա, ստիպված է եղել լքել իր բնակավայրը»,-հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը:
Նա հավելել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ավելի քան 10 հազար մարդ ստիպված է եղել տեղափոխվել Իրաք:
Պաշտոնյան հիշեցրել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ապրող 3 միլիոն մարդկանցից 1,8 միլիոնին արդեն իսկ անհրաժեշտ է մարդասիրական օգնություն: