fbpx
Աշխարհ

Թուրքիայում բեկանվել է Ցեղասպանությունը ճանաչող մտավորականների ցմահ պատժաչափը

Թուրքիայի վճռաբեկ դատարանը բեկանել է Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի և Նազլը Ըլըջաքի համար առաջին ատյանի դատարանի որոշած ցմահ պատժաչափը։

Ինչպես տեղեկացնում է Ակօս պարբերականը, վճռաբեկ դատարանը բեկանման որոշման մեջ նշել է, որ Ահմեդ Ալթանը և Նազլը Ըլըջաքը ոչ թե Սահմանադրական կարգն են խախտել, այլ գիտակցաբար օգնել են գյուլենականներին։ Դատարանը, բեկանելով Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի և Նազկը Ըլըջաքի համար դատարանի սահմանած ցմահ պատժաչափը, որոշել է ազատ արձակել Մեհմեդ Ալթանին, սակայն կալանքի տակ պահել Ահմեդ Ալթանին և Նազլը Ըլըջաքին։

Նշենք, որ թուրք մտավորականներ Մեհմեդ Ալթանը և Ահմեդ Ալթանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտնի գործիչներից են Թուրքիայում և մշտապես կոչ են արել իշխանություններին ճանաչել այն։

Նրանք ձերբակալվել էին հեղաշրջման փորձից հետո՝ մեղադրվելով սահմանադրական կարգի տապալման ու գյուլենականներին օգնելու մեջ, և դատապարտվել ցմահ ազատազրկման։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ