fbpx
Աշխարհ

Թուրքիայում բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի քաղաքացիները

Ստամբուլում Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել, քանի որ Ադրբեջանի հյուպատոսության կողմից աջակցություն չեն ստանում:

Ապրիլի 15-ին քաղաքացիները եկել են գլխավոր հյուպատոսության շենքի մոտ: Նրանք բողոքում են, որ կարանտինային ռեժիմի պատճառով չեն կարողանում աշխատել, իսկ բնակարանների վարձերը չվճարելու պատճառով տերերը իրենց դուրս են հանում:

Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելությունն աշխատում է հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում է Turan-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ