fbpx
Հասարակություն

Թուրքիայում Հայկական հիմնադրամների միության 2-րդ նախագահն է ընտրվել

Թուրքիայում Հայկական հիմնադրամների միությունը մարտի 2-ին Ստամբուլի Յեդիքուլե թաղամասի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում դռնփակ նիստ է անցկացրել, որի ժամանակ ընտրվել է միության երկրորդ նախագահը: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս» պարբերականը:

Միության երկրորդ նախագահ է ընտրվել Ստամբուլի հայկական Կարագյոզյան վարժարանին կից գործող որբանոցի հիմնադրամի նախագահ Տիգրան Գյուլմեզգիլը:

Նիստի ավարտից հետո մամուլի հաղորդագրություն է տարածվել, որում մասնավորապես ասված է. «Հայկական համայնքների միությունը երկար դադարից հետո հավաքվել է Պետրոս Շիրինօղլուի և 2-րդ նախագահ Տիգրան Գյուլմեզգիլի գլխավորությամբ: Հիմնադրամներն ակտիվ մասնակցել են նիստին, օրակարգում եղել են համայնքային խնդիրներ, որոնց շուրջ խորհրդակցություններ են ծավալվել»:

Նշվում է, որ աշխատանքային ժամանակացույցի մասին հիմնադրամները կտեղեկացվեն Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ հանդիպումից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ