fbpx
Աշխարհ

Թուրքիաում Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել

Անկարայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության խմբավորմանն անդամակցության մեղադրանքով Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել։ Մեզին, Ահմեթ, Մահմութ և Մուսլեհ անունով եղբայրները ձերբակալվել էին չորս օր առաջ՝ Ադանայի շրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Այս մասին հաղորդում է Eremeni Haber-ը։

Կալանավորվածներից երկուսը երկվորյակներ են։ Նրանց մի եղբայրն էլ մահացել է ահաբեկչական խմբավորման գործողությունների ընթացքում։ Եղբայրների մոտից առգրավված փասաթղթերը տեղեկություններ են պարունակում ԻՊ-ի առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադիի սպանությունից հետո նոր առաջնորդի ընտրության վերաբերյալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ