Աշխարհ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Թուրքիայում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում: Այս մասին, ինչպես փոխանցում է BBC News-ը, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Փրկարարական ուժերն այլևս գրեթե հույս չունեն ողջ մարդկանց հայտնաբերելու, մինչդեռ զոհվածների թիվը հասել է 38-ի: Փլատակների տակից հաջողվել է 45 մարդու ողջ դուրս բերել:

Նախարարի խոսքով՝ 36 ժամ է անցել երկրաշարժի պահից, սակայն իրենց դեռ աշխատում են՝ հուսալով գտնել օգնության կարիք ունեցող մարդկանց:

Հիշեցնենք, որ 6.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Էլյազիգ նահանգում, ինչի հետևանքով տուժածների թիվը հասել է 1600-ի: Նրանցից 104-ը դեռևս հիվանդանոցում են: Երկրաշարժից հետո ավելի քան 700 հետցնցում է գրանցվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ