fbpx
Սպորտ

Տուխելը խոսել է Դե Լիխտի ապագայի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտի վիճակի մասին։ Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հունվարին՝ մյունխենյան թիմի հավաքի ժամանակ։

«Նա վնասվածք էր ստացել ուսումնամարզական հավաքի ժամանակ: Նա նախկինում մի քանի անգամ վնասվածք է ստացել։ Նույն պահին խնդիրներ են ունեցել Ուպամեկանոն ու Կիմ Մին Ջաեն։ Բայց, իհարկե, մենք հույսեր ենք կապում նրա հետ։ Դե Լիխտը մեր ֆուտբոլիստն է։ Նա թիմի լավագույն խաղացողներից է, ինչպես նաև հիանալի մարդ։

Մատեյսը պատրաստ է խաղալ առանց սահմանափակումների, նա երեկ լիարժեք մարզում է անցկացրել։ Անհանգստանալու պատճառ չկա։ Նա վաղը կկարողանա խաղալ հենց սկզբից»,- Տուխելի խոսքն է մեջբերել Sport.de-ն։

Հիշեցնենք, որ վաղը՝ հունվարի 21-ին, «Բավարիան» Բունդեսլիգայի 18-րդ տուրի խաղում կընդունի Բրեմենի «Վերդերին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ մյունխենցիները պատրաստ են բաժանվել դե Լիխտից, քանի որ նա լարված հարաբերություններ ուներ Տուխելի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ